Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՎՈՒԱՄ-ը վերածվում է հետխորհրդային տարածքում ՌԴ զսպող առանցքի

ՎՈՒԱՄ-ը վերածվում է հետխորհրդային տարածքում ՌԴ զսպող առանցքի
08.12.2014 | 11:58

Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության` ՎՈՒԱՄ-ի նախագահությունը հունվարի 1-ից անցնում է ՈՒկրաինային:
ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ռուսերենի փոխարեն ՎՈՒԱՄ-ի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:
ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997-ի հոկտեմբերի 10-ին` Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստի շրջանակներում:
ՎՈՒԱՄ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար, որ ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և ՈՒկրաինա: ՎՈՒԱՄ-ի անդամ Ադրբեջանը և Վրաստանը շարունակում են ռազմավարական համագործակցությունը էներգետիկ-կոմունիկացիոն ոլորտներում՝ գազամուղներ, նավթամուղներ, ավարտական փուլում է Կարս-Ախալքալաք-Թբիլիս-Բաքու երկաթգիծը: Մոլվոդան, Վրաստանը և ՈՒկրաինան էլ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրերի տակ դրել են իրենց ստորագրությունը:
ՎՈՒԱՄ-ի պետությունները երկկողմ մակարդակով նույնպես բավականին ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ են հաստատել, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմը» ՎՈՒԱՄ-ի առանցքը դարձնելու է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը զսպող երկրներին միավորող կոալիցիա: ՈՒկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները երկու երկրների անկախության հռչակումից հետո գնալով ավելի են սերտացել: ՈՒկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է ուկրաինական նավթավերամշակման գործարաններ նավթ արդյունահանելու տարբերակները: ՈՒկրաինական «Նավթագազ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ խոսքը Ադրբեջանից ՈՒկրաինա նավթի նախկին ծավալների՝ տարեկան 2 միլիոն տոննա, վերականգնման մասին: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են Կասպից ծովում արդյունահանվող ադրբեջանական նավթը ՈՒկրաինա առաքելու ծրագրերով: «ՈՒկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի» տվյալներով՝ ՈՒկրաինայում բնակվում է կես միլիոն ադրբեջանցի: Կազմակերպության ղեկավարն է Ռովշան Թաղիևը: Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը, Ադրբեջանի 1999-ի մարդահամարի տվյալներով, հասնում է 29 000-ի: Ադրբեջանա-ուկրաինական համագործակցությունը միտված է ապագային, ՈՒկրաինան այժմ արդիականացնում է իր նավթավերամշակման գործարանները, այդ թվում` Օդեսայում, Azeri Light տեսակի նավթ ընդունելու համար: Ադրբեջանը պատրաստվում է գազի հեղուկացման գործարան կառուցել Վրաստանի սևծովյան ափին, որից հետո հեղուկացված գազը պետք է առաքվի Սև ծովի ավազանի երկրներ, այդ թվում` ՈՒկրաինա: ՎՈՒԱՄ-ի անդամ Մոլդովան սերտ համագործակցության մեջ է ՈՒկրաինայի և Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել Վրաստանը, որպես Սև ծով-Կասպից ծով կամրջող երկիր: Ադրբեջանա-մոլդովական երկկողմ հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում` առևտրատնտեսական` ապրանքաշրջանառությունը հասնում է 7 միլիոն դոլարի, ինչը կողմերը գոհացուցիչ չեն համարում և հայտարարում են ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտության մասին: Մոլդովան Ադրբեջան է արտահանում դեղագործական արտադրանք, գինի, ապակե տարաներ, գյուղատնտեսական նշանակության ապրանքատեսակներ: Ադրբեջանը Մոլդովա է արտահանում հիմնականում դիզելային վառելիք, ծխախոտ, մրգեր և այլ ապրանքատեսակներ: Մոլդովան հետաքրքրված է ադրբեջանական նավթի և հեղուկ գազի գնմամբ՝ Սև ծովով իրականացվող կոմունիկացիոն կապերի միջոցով:

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ